Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչ կմնա Րաֆֆիից` ԲՀԿ-ի հետ հանդիպելուց հետո

Ինչ կմնա Րաֆֆիից` ԲՀԿ-ի հետ հանդիպելուց հետո
03.03.2013 | 13:30

ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընտրությունները բոյկոտած, ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հանդիպեցին: Եվ՝ ոչ միայն իրենք. «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը՝ նույնպես: ԲՀԿ-ն շատ հանդուրժող դուրս եկավ. Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հանուն ժողովրդի պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, թշնամիներ չունի: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիշեց բոլոր քաղաքական ուժերին մեկ առ մեկ՝ է՚լ ՀԱԿ, է՚լ Դաշնակցություն, է՚լ նույնիսկ որոշ ՀՀԿ-ականներ, որոնց հետ պատրաստ է համագործակցել: Միմյանց ձեռք սեղմեցին ու բաժանվեցին: Հիմա «փչացրե՞ց» Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, թե ոչ՝ կերևա առաջիկայում: Հիշենք՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցության փորձերը ժամանակին վանեցին, ՀԱԿ-ից հեռացրին շատ նվիրյալ-համակիրների, և հիմա ճակատագրի հեգնանքն է, որ մեր ընդդիմադիրներն ակնկալում են վերջինիս աջակցությունը, իսկ նա, գոնե բացահայտ, ոչ մեկին չի աջակցում: Արդյունքում՝ կտրուկ անկում է ապրում դեպի ԲՀԿ ձգտող ընդդիմադիրների վարկանիշը: Հիմա սոցցանցերում քննարկում են, թե ինչու հանրությունը խստորեն չի դատապարտում Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ԲՀԿ-ի դուռը գնալու համար, ինչպես վարվում էր ՀԱԿ-ի դեպքում: Համբերենք, Րաֆֆիին էլ հերթը կհասնի: ԲՀԿ-ն, կարծես, այն գայթաքարն է, որին բախվելիս սայթաքում են նրան ձեռք մեկնելու փորձ անողները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ